Սեպտեմբերի 25-ին կառավարությունը 2015-ի պետբյուջեի նախագիծը որոշեց բարով-խերով ուղարկել ԱԺ։ Նկատենք, որ այս պահին պետբյուջեի նախագծով նախատեսվում է թոշակների և աշխատավարձերի բարձրացում, ինչը գուցե և հավանական է, քանի որ եկամտային և ծախսային հատվածը 2014-ի համեմատ ևս ավելի է։ Նախատեսված է ՀՆԱ-ի 4,1 % աճ։ Ինչպիսի փոփոխություններ կկրեն պետբյուջեի նախագիծը և դրանում ներկայացված թվերը, պարզ կլինի նոյեմբերին։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ